Տոյվո Կլաարը դրական է գնահատել սшհմանին hրшդшդարի խախտումների դեմ պшյքարի մասին ՀՀ-ի առաջարկը

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։

«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։

ԵՄ-ն Վրաստանում իր առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և պատրաստ է կիսվել իր փորձով»,- գրել է Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։

Կիսվել սոց․ ցանցերում