ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մանրամասներ են հայտնել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցից։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:
Ավելի վաղ երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։