Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան. համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյա

Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան, ինչպես նաև տեղեկանալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Երևանի երկխոսության հետ կապված ձեր ծրագրերի մասին և խոսել այն մասին, թե ՀՏՖ-ն ինչպես կարող է նպաստել երկուսին էլ»,-գրել է Գալիցիան:

Կիսվել սոց․ ցանցերում