ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ Մայրա Աթոռից ստացել է հրավերը՝ մասնակցելու Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը։
Իսկ մասնակցելո՞ւ է այդ իրադարձությանը, թե՞ ոչ, վերջինս ընդգծեց․ «Ցավոք, այստեղ չեմ գտնվելու»։
Ըստ Սիմոնյանի՝ նա այդ ժամանակ պաշտոնական այցով լինելու է Կանադայում․ «Բայց եթե այստեղ լինեի, կմասնակցեի»։
