ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը Վարշավայի անվտանգության ֆորումին մեկնարկել է նախագահ Կատաժինա Պիսարսկայի պաշտոնական ընդունելությամբ և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ հանդիպումով:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։
Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։