ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կկայանա «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ հանդիպմանը ներկա կլինեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները։
