Սանկտ-Պետերբուրգում տղամարդը սուպերմարկետում դանակով հարձակվել է մարդկանց վրա: Ըստ օպերատիվ ծառայությունների տեղեկությունների՝ հարձակվողը վնասազերծվել է:
Երկու մարդ վիրավորվել է։ Նրանցից մեկը սուպերմարկետի անվտանգության աշխատակիցն է, մյուսը՝ մեկ այլ կին:
Տուժածները հոսպիտալացվել են։ Կասկածյալը՝ տեղի 44-ամյա բնակիչը, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց սպանության փորձ» հոդվածով։
