Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 11-12-ը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում:

Ծրագրված են երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում