Նոյեմբերի 11-ին Շվեդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Westinghouse Electric Sweden ընկերության կառավարող տնօրեն Ազիզ Դագի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչութունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում:
Ծրագրված են երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
