ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, ով պարտվեց նոյեմբերի հինգի նախագահական ընտրություններում, որոշել է արձակուրդ վերցնել եւ անցկացնել ժամանակն ընտանիքի հետ՝ Հավայան կղզիներում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պյերը։
«Փոխնախագահը չորս տարի անդադրում աշխատել է եւ վաստակել է ժամանակն ընտանիքի հետ՝ առանց աշխատանքի անցկացնելու իրավունքը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը, ընդգծելով, որ դրանում որեւէ սխալ բան չկա։ Հարիսը Հավայան կղզիներ է մեկնել 20-ին՝ նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց։
