Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ։
Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է ԼՂ նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։
Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով: ԼՂ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ որոշել էր Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել նախագահ։
