ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ճանապարհային, ջրային ոլորտներին։ Քննարկում է ծավալվել նաև ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցերի շուրջ։
ՏԿԵ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
