Հայկական իմպրեսիոնիզմի բարձրարժեք գործերը կցուցադրվեն Ֆրանսիայում

Միջազգային համագործակցության շրջանակներում հայկական իմպրեսիոնիզմի բարձրարժեք գործերը կցուցադրվեն Ֆրանսիայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը:

2022 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը անդամակցում է Եվրոպայի խորհրդի Մշակութային ուղիներ ծրագրի  Իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծին։

2025 թվականին Ֆրանսիայում, Բարբիզոնի L’esquisse մշակութային կենտրոնում կցուցադրվեն Հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:

Ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ. մասնավորապես՝ անվանի արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:

Կիսվել սոց․ ցանցերում