Ադрբեջшնը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցшխի դրոշի համար

Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:

Այս որոշումը կայացվել է Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված: Վերջինս տարծաշրջանային այցի շրջանակում, իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և հրապարակել Արցախի դրոշը:

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին հայտնել են, որ գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար։

Ընդգծվել է, որ այս քայլը անընդունելի է և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար:

Նշենք, որ հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։

Հիշեցնենք՝ տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։

Կիսվել սոց․ ցանցերում