Արման Ավանեսյանը դուրս է եկել Սամբոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

98կգ քաշային արցախցի Արման Ավանեսյանը (մարտական սամբո) Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ է դուրս եկել: Կիսաեզրափակչում Արմանը 8: 0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հասանովին: Հիշեցնենք, որ  Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում (մարտական սամբո) նա դարձել էր արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Արմանը կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարինո Դուգանջիչի հետ։ Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երևանի ժամանակով:

Կիսվել սոց․ ցանցերում