ԻՆՉ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ. ՈՐՔԱՆ Է ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ

Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Անցկացման վայր՝ Հայաստանի շախմատի ակադեմիա (Շևչենկո 34): Մասնակցության իրավունք ունեն 50+ տարեկան շախմատիստները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 90.000 ՀՀ դրամ։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով:

Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

 

Կիսվել սոց․ ցանցերում