Գերմանացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջшնին սպшռնшլ տնտեսական կապերի վերանայմամբ

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդանշան ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Frankfurter Allgemeine Zeitung թերթին նա ասել է.

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ մենք պարզապես չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան:

Հասկանալի է, որ դա բնականաբար ներառում է տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, ռազմական ուժի է դիմում »,-ասել է պաշտոնյան:

Պատգամավորի խոսքով՝ անհնար կլինի համատեղ բիզնեսով զբաղվել, եթե սկսվի նոր պատերազմ, որը «կվտանգի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրաք-Զիմերմանը (Ազատ դեմոկրատական կուսակցություն) նույնպես արտահայտվել է այս կերպ:

«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Բաքվին»,- գրել է նա  սոցիալական ցանցի իր էջումշ:

Կիսվել սոց․ ցանցերում