Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը որոշել է տարածաշրջան ուղարկել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Բորելն ու նշել, որ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնի:
