Լվովում սպшնվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը

Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։

Նա ղեկավարել է խորհրդարանը 2016-2019թթ․, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել Է Ռադայի նախկին խոսնակի մահը:

«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հենց նոր զեկուցեցին Լվովում տեղի ունեցած սարսափելի սպանության առաջին հայտնի հանգամանքների մասին ։ Անդրեյ Պարուբիան Մահացավ: Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին»,- գրել Է Ուկրաինայի նախագահը:

Կիսվել սոց․ ցանցերում