Թпւրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իսրայելի հարձակումը ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա՝ Կատարի մայրաքաղաքում։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումը Համասի բանակցային թիմի վրա Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հրադադարի բանակցությունների ժամանակ Համասի բանակցային թիմի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին։

Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս Իսրայելի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը տարածաշրջանում և ահաբեկչությունը որպես պետական ​​քաղաքականություն ընդունելը։ Մենք կանգնած ենք Կատարի կողքին՝ նրա ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված այս նողկալի հարձակման դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում