Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին:

ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:

Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում