Ռпւսաստանը կրկին ցուցաբերում է «անխոհեմ վարքագիծ»․ ՆԱՏՕ

«Ռուսաստանը կրկին ցուցաբերում է «անխոհեմ վարքագիծ»», այսպիսի հաղորդագություն է տարածել ՆԱՏՕ-ն։

«Այսօր ավելի վաղ ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է և որսացել ռուսական ինքնաթիռը։ Սա Ռուսաստանի անխոհեմ վարքագծի և ՆԱՏՕ-ի արձագանքելու կարողության ևս մեկ օրինակ է», — գրել է դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը X սոցիալական մեդիա հարթակում։

Էստոնիայի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչները, որոնք տեղակայված են Էմարի օդանավակայանում՝ ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակներում, արձագանքել են միջադեպին։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։

Կիսվել սոց․ ցանցերում