Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրшկեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրա. Factor (տեսանյութ)

Իշխանությունը պետք է կարողանա իրեն ու պետությանը պաշտպանի։ Դրա համար հատուկ կառույցներ կան:

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հնարավո՞ր է կրակեն, հարցին։

«Ես չգիտեմ, եթե կարողանային, կարող է կրակեին: Մարտի 1-ին կրակե՞լ են: Ավելին, Ղարաբաղից բերել են 700 հոգի, որպեսզի էդ կրակելու մարդկային ռեսուրսի պակաս չունենան»,- ասել է Քոչարյանը::

Նրա խոսքով, պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո, դա օրենքով է նախատեսված: Այդ թվում՝ շենքերի պահպանությունը:

Հարցին՝ նաև կրակելո՞վ, նա պատասխանել է. «Իհարկե»։

«Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում, Սահմանադրական ճանապարհով», — նշեց նա։

Քոչարյանը մեկ անգամ ևս նշել է, որ պետությունն ու համապատասխան կառույցները պետք է կարողանան օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթներն իրականացնել:

Կիսվել սոց․ ցանցերում