Թпւրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին հարթակ տրամադրել Ստամբուլում։

Ֆիդանի խոսքով՝ ուղիղ բանակցություններն արդեն մի շարք հարցերի շուրջ տվել են արդյունքներ, իսկ Ժնևում ի հայտ է եկել նոր հեռանկար։

Նա կարևորել է քննարկումների հարթակի պահպանումը՝ ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է կրկին աջակցել ուղիղ բանակցություններին և ապահովել հանդիպումների անցկացման հնարավորությունը Ստամբուլում։

«Կարևոր է մնալ բանակցությունների սեղանի շուրջ», — նշել է Հաքան Ֆիդանը։

Կիսվել սոց․ ցանցերում