ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռпւսաստանի կողմից Ուկրшինայի դեմ պшտերազմի խաղաղ կարգավորումը «երբևէ եղածից ավելի մոտ է»

Թրամփի խոսքով՝ նա բանակցություններ է վարել Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։ ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է «շատ խոսակցություններ»։ «Այժմ մենք երբևէ եղածից ավելի մոտ ենք։ Եվ կարծում եմ՝ հիմա մենք ավելի մոտ ենք նպատակին։ Մենք ցանկանում ենք փրկել բազմաթիվ կյանքեր», — ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ցանկանում են ավարտել պատերազմը, սակայն կարող են «հանկարծ փոխել իրենց կարծիքը», ուստի նրանց անհրաժեշտ է «պահել նույն օրակարգում»։ Տարածքային հարցերին անդրադառնալով՝ Թրամփը հայտարարել է. «Նրանք արդեն կորցրել են այդ տարածքը։ Տարածքը կորցված է։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին՝ մենք աշխատում ենք դրա վրա Եվրոպայի հետ միասին։ Մենք չենք ցանկանում, որ պատերազմը կրկին բռնկվի»։

Կիսվել սոց․ ցանցերում