Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը: «Արմենպրես»-ը Եվրոպական խորհրդարանի կայքից տեղեկացել է, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: ԵԽ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է , որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին: Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին:
https://mediaroom.am/int/item/48468-2023-09-28-19-26-18.html
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Արցшխի հարցում Ադրբեջшնին դшտшպшրտпղ բանաձև
