Չիկագոյի 104-ամյա բնակչուհի Դորոթի Հոֆները օդապարիկով ցատկ է կատարել՝ նպատակ ունենալով մտնել Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենատարեց սքայդայվեր։ Այս մասին հոկտեմբերի 2-ին գրում է The Guardian-ը։
Ցատկի տեսանյութի մի հատված հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Չիկագոյի լրագրող Ջեյք Շերիդանի կողմից։
«Տարիքը պարզապես թիվ է», – հաղորդում է թերթը Հոֆների խոսքերը վայրէջքից հետո:
Ցատկը կատարվել է մոտ 4,1 հազար մետր բարձրությունից, այն տեւել է մոտ յոթ րոպե։
Գինեսի նախորդ ռեկորդը պատկանում էր 103-ամյա շվեդ Լինիա Ինգեգարդ Լարսոնին, սակայն Skydive Chicago-ն այժմ աշխատում է, որպեսզի Հոֆները ճանաչվի որպես նոր ռեկորդակիր:
