Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան պատճառով հետաձգվել է առնվազն 37 չվերթ, ևս ութը չեղարկվել է։ Այս մասին տեղեկությունը պարզ է դառնում Yandex Schedule ծառայության տվյալներից:
Մոսկվայի ժամանակով ժամը 7:50-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ, երկուսը չեղարկվել է, «Դոմոդեդովոյում»՝ 19 հետաձգվել է, վեցըէ չեղարկվել, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է ութ չվերթ:
Նախօրեին Հիդրոմետկենտրոնը ձյան, բքի և մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ էր հայտարարել։
Նաև «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ ձյան ծածկույթի բարձրությունը հոկտեմբերի 27-ին կարող է հասնել 5 սմ-ի։
