Մшրկ Ցпւկերբերգը հայտնվել է հիվանդանոցում․Լուսանկար

Meta կորպորացիայի ղեկավար, գործարար Մարկ Ցուկերբերգը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է։ Միլիարդատերը ծանր վնասվածք է ստացել MMA մարզումների ժամանակ։

Միջադեպի մասին Ցուկերբերգն ինքն է խոսել «Ֆյսբուք»-ի իր էջում։  Նա լուսանկար է հրապարակել իր հիվանդասենյակից՝ ոտքի վիրահատությունից հետո։ Լուսանկարում երևում է, որ նրա ձախ ոտքը անշարժացված է և վիրակապված։

«Ես ստացել եմ ACLի (խաչաձեւ կապան) պատռվածք և պարզապես վիրահատվեցի՝ այն փոխարինելու համար: Շնորհակալ եմ բժիշկներին և թիմին իմ մասին հոգ տանելու համար: Ես պատրաստվում էի MMA մարտին հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն մի փոքր հետաձգվել է»,- լուսանկարի տակ գրել է գործարարը։

Նա նաեւ հավելել է, որ ապաքինվելուց հետո մտադիր է մարտը անպայման իրականություն դարձնել:

ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանը նշում է, որ առաջի խաչաձև կապանների վնասվածքը ծնկի առաջի խաչաձև կապանի (ACL) գերձգումն է կամ պատռվածքը: Պատռվածքը կարող է լինել մասնակի կամ ամբողջական: ACL վնասվածքները հաճախ ուղեկցվում են այլ վնասվածքներով: Շատ դեպքերում, ACL-ի պատռվածքը տեղի է ունենում կապանի մեջտեղում կամ կապանը պատռվում է ազդրից: Նման վնասով պատռվածքի եզրերի միջև առաջանում է բաց, որն ինքնուրույն չի բուժվում: 

Կիսվել սոց․ ցանցերում