Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց մեկնաբանման տարընթերցմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները:
Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն պետք է պարզ լիներ Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատությունը և օրենքի գերակայությունը պարբերաբար ոտնահարող երկիր, ասել է Մարգարյանը՝ ընդգծելով շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումըորպես ասվածի վառ ապացույց:
Հայաստանի մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է միջազգային ատյաններ՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։
«ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար»,- եզրափակել է Մարգարյանը։
