Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Հայաստանի ներկայացուցիչները առաջատարների թվում են Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը 3 հնարավորից ունի 3 միավոր: Այս տարիքային խմբում Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը նույնպես հաղթել է բոլոր խաղերում: Այս տարիքային խմբում Էրիկ Գասպարյանը ունի 2.5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 2 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը ունի 1 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը և Անահիտ Մկրտչյանը ունեն 2 միավոր:

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Կիսվել սոց․ ցանցերում