ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլուգում գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել։
«Հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։ Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»։
