Չափազանց կասկածելի է թվում, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով:
Այս մասին այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստի ժամանակ ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է:
Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով. բոլորը՝ բոլորի դիմաց»,- ասաց վարչապետը:
