ԱՄՆ հարկատուների դոլարները չպետք է գնան ռեգիոնում անկայունություն բերող Ադրբեջшն․ Սենատոր

18:12, 21 ноябрь 2023
Սենատոր Մարկո Ռուբիոն ասել է, որ ամերիկացի հարկատուները չպետք է վճարեն Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության համար։

Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) և նշել, որ ԱՄՆ Սենատը Հայաստանի պաշտպանության ակտ է ընդունել, որը դադարեցնում է նման օգնությունը։

«ԱՄՆ հարկատուների դոլարները չպետք է գնան Ադրբեջան, երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության մասին ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- գրել է Ռուբիոն:

Նշենք, որ Մարկո Անտոնիո Ռուբիոն Հանրապետական ​​կուսակցության անդամ է։ Նա 2011 թվականից ԱՄՆ սենատոր է Ֆլորիդայից և Tea Party շարժման առաջնորդ։ Ռուբիոն Սենատի փոքր բիզնեսի հանձնաժողովի նախագահն է 2019 թվականից։

Կիսվել սոց․ ցանցերում