Մшհшցել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը

82 տարեկանում վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, «Ինտերֆաքսին» շաբաթ օրը տեղեկացրել են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում (ԳԻՏԻՍ)։

«Իգոր Նիկոլայի Յասուլովիչը մահացել է այսօր»,- գործակալությանը տեղեկացրել են ԳԻՏԻՍ-ի մամուլի ծառայությունում։

Յասուլովիչը ծնվել է 1941թ. սեպտեմբերի 24-ին, 1962թ. ավարտել է դերասանական, իսկ հետո՝ 1974թ., նաեւ Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1962-ից նա եղել է մնջախաղի Փորձարարական թատրոն-ստուդիայի («Էկտեմիմ») դերասան, 1964-1994թթ. ծառայել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում, 1994-ից՝ Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր։

Յասուլովիչը կինոյում կարիերան սկսել է 1961թ. «Մեկ տարվա ինը օրը» ֆիլմում։ Նա խաղացել է 320 դեր, նկարահանվել է գերազանցապես երկրորդ պլանի դերերում եւ էպիզոդներում։ Նա նկարահանվել է «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Լեգենդ Թիլի մասին», «Հունիսի 31-ը», «Այդ նույն Մյունհաուզենը» «Գարդեմարիններ, առա՛ջ» եւ այլ ֆիլմերում։

Կիսվել սոց․ ցանցերում