ԱՄՆ-ում հայտարարել են երկում մոլեգնած սարսափելի նոր «համաճարակի» մասին

Մինչդեռ իշխանությունները հրդեհված Հավայան կղզիների բնակիչներին խոստանում են մեկ անձի համար մոտ 700 դոլարի չափով օգնություն, Սպիտակ տունը հավանություն է տալիս Ուկրաինային 200 միլիոն դոլարի նոր վճարումների, հայտարարել են Fox News հեռուստաալիքի եթերում:

«Նրանք (Մաուի բնակիչները-խմբ.) գումար էին աղերսում: Եվ իշխանությունները ոչինչ չեն արել։ «․․․» Սա խելագարության համաճարակ է», – ասել է տնտեսական հարցերով փորձագետ Սթիվեն Մուրը։

Նա հավելել է, որ իշխանություններն անտեսել են Մաուիի հրդեհների զոհերի օգնություն աղերսողներին՝ շարունակելով նաեւ գումար լցնել կանաչ էներգետիկայի մեջ:

«Տարերքի հարվածը և այն մարդիկ, ովքեր մահացել են, կլիմայի փոփոխության արդյունք չեն։ Դա կլիմայի փոփոխության հետ կապված մոլեռանդության արդյունք է, որի պատճառով մեր պետական միջոցները ոչ ռացիոնալ կերպով են ծախսվում», – ասել է նա։

Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են «Դորա» փոթորկի բերած շոգի և ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված Լահայնա քաղաքը։ Զոհերի թիվն արդեն հասել է 110-ի։

Կիսվել սոց․ ցանցերում