Տոյվո Կլաարը Թпւրքիայում քննարկել է Երևանի և Բшքվի միջև խшղшղության գործընթացը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թուրքիա կատարած այցի ընթացքում քննարկել է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը։

Կլաարը դրական է գնահատել իր այցը Թուրքիա։

«Երեկ ես վերադարձա Բրյուսել՝ Անկարա կատարած բարեհաջող այցից հետո: Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ»,- նշել է Կլաարը X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ադրբեջան ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ վեցերորդ առաջարկն ուղարկելու մասին։ Իր հերթին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական կամք ունենա։

Կիսվել սոց․ ցանցերում