Թուրքիայի հարավ-արևելքում` Քահրամանմարաշում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 10:05-ին Գոսկունի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կիլոմետր խորության վրա։
Ավելի վաղ թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հայտարարել էր, որ Թուրքիան թեւակոխում է ավերիչ երկրաշարժերի շրջան։
Սեյսմոլոգը նշել էր Ստամբուլում վտանգավոր ցնցումների մեծ հավանականության մասին և խորհուրդ տվել լուրջ աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ։