Ինչպես հայտնել ենք՝ ընթանում է «Նոր տարածաշրջանային իրականություն և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով քննարկումը, որին մասնակցում են Իրանի և Հնդկաստանի դեսպանները:
Քննարկմանը մասնակցում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Արայիկ Հարությունյանը բացման խոսքում դեսպաններին ներկայացրել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Խաղաղության խաչմերուկը» և ինչ նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի համար:
