«Երբ մաքրում ես մենաստանի հյուրանոցը, էլ երբեք ու ոչ մի տեղ չես կարող կոպիտ լինել սպասարկող անձնակազմի հետ: Ինչպե՞ս է դա աշխատում. ուղղակի հրաշք է, որն ամեն պահի մեջ է, երբ դու այստեղ ես և պարզապես դառնում ես լավ մարդ»:
Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում, որտեղ հրապարակումները պահպանվում են 24 ժամ, գրել է ռուսաստանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասը և հավելել, որ կրկին մեկնել է մենաստան, ցույց տվել, թե ինչպես է մաքրում սենյակն ու կիսվել իր մտքերով:
Հաջորդ «սթորի»-ում երգչուհին հավելել է. «Ընկերներ, մի անհանգստացեք, դուք ինձ չեք կորցրել, շուտով ես վերադառնալու եմ և շարունակելու եմ կրել շապիկներ առանց կրծկալի»:

