Միայն ի՞նձ մոտ է տպավորություն, որ Ադրբեջանում փետրվարին նախագահական արտահերթ ընտրություններ անելու պատճառը ևս երկու ամիս խաղաղության բանակցություններից թռնելու լավ պատճառ ունենալն է, քանի որ ԱՄՆ-ն ճնշում էր Բաքվին և ուզում էր այս երկու ամսում խաղաղություն ստորագրել տար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում« ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Բանն այն է, որ փետրվարից արդեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ակտիվ փուլն է ու Ալիևին, այդ ընթացքում, երևի, հիմիկվա պես շատ չճնշեն։ Իսկ հետո, մեկ էլ տեսար, Թրամփը ընտրվեց ու խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Ալիևի ձեռքերը արձակվեն։
Մի խոսքով, աչքիս, Բաքվում բավականին լավ պլան են մտածել, որին, երևի, Երևանը որևէ պատասխան չունի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:
