Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։
Ազգային ժողովում լրագրողների հարցին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ես հույս ունեմ, որ դա չի ձգձգի ու հերթական պատրվակ չի լինի Ադրբեջանի կողմից բանակցություններին չմասնակցելու համար։ Թե ի՞նչ ներքաղաքական պատճառներ ունի դա, ինձ համար էլ է անսպասելի»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ լեգիտիմ կարող են լինել այն պնդումները, որ Ադրբեջանն այս քայլին գնում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, բայց պետք է հասկանալ, թե ո՞րն է որոշման պատճառը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:
