11-ամյա տղան հսկայական լոքո է բռնել և նոր ռեկորդ սահմանել

Մեծ Բրիտանիայից մի տղա Իսպանիա կատարած ճանապարհորդության ժամանակ հսկայական լոքո է բռնել և Եվրոպայում նոր ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նոր նվաճման հեղինակ է դարձել 11-ամյա Ջոշուա Դևենպորտը Արևմտյան Սասեքսից։ Նրան հաջողվել է Էբրո գետում 69 կիլոգրամ կշռող ձուկ որսալ։

Երեխայի մայրը պատմել է, որ նա 25 րոպե պայքարել է ձկան հետ, մինչև նրան հաջողվել է քաշել ծանծաղ ջրի մեջ։

«Ջոշուան բռնեց ձկնորսական ցանցը և բառացիորեն կռվեց ձկան հետ: Ձողը շարունակում էր թեքվել ու պարզ էր, որ ձուկը մեծ է։ Երբ նա տեսավ լոքոն, նա պարզապես չէր կարողանում հավատալ, թե որքան մեծ է այն: Նրան բարձրացնելու համար պահանջվեցին Ջոշի և ևս երեք չափահաս տղամարդկանց ջանքերը»,- ասել է բրիտանուհին։

Կիսվել սոց․ ցանցերում