ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Խարկովում Ռուսաստանի զինված ուժերի կողմից օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ, որոնց թվում եղել են ֆրանսիացիներ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտությամբ հարված են հասցրել Խարկովում օտարերկրյա կործանիչների ժամանակավոր տեղակայման կետին, որտեղ գտնվածների մեծ մասը ֆրանսիացիներ են եղել։ Հարվածի հետևանքով ավելի քան 60 զինյալ սպանվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:

Կիսվել սոց․ ցանցերում