Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր են քննարկել

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում