Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ռшզմшվարական կայունության մասին երկխոսության, բայց միայն՝ ռпւսական շահը հաշվի առնելով. Պпւտին

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ռազմավարական կայունության հետ կապված հարցերի շուրջ, բայց միայն հաշվի առնելով ռուսական շահերը։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։

«Եթե ցանկանում եք քննարկել անվտանգության և կայունության կարևոր հարցեր, որոնք կարևոր են ողջ մոլորակի համար, ապա դա պետք է անեք միայն մեկ համալիրում, բնականաբար, ներառյալ բոլոր այն ասպեկտները, որոնք ազդում են մեր ազգային շահերի վրա և ազդում են Ռուսաստանի անվտանգության վրա»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանին պարտության մատնելու ԱՄՆ-ի փորձերը՝ միաժամանակ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն առաջարկելով, Պուտինն անվանել է կեղծավորություն։

Կիսվել սոց․ ցանցերում