Բելգորոդի մարզում ուկրաինական դրնпը պшյթпւցիկ է գցել խաղաղ բնակչի վրա. վերջինս մшհшցել է. նահանգապետ

Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է գցել խաղաղ բնակչի վրա, վերջինս մահացել է: Այս մասին գրում է Kommersant.ru–ն:

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մարզի Շչետինովկա գյուղում տղամարդ է մահացել։ Դրոնը պայթուցիկ սարք է գցել նրա վրա, երբ նա խոտ ​​էր հնձում իր ամառանոցում։ Տղամարդը ստացել է բեկորային ծանր վնասվածքներ և մահացել։

Այսօր ավելի վաղ Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային շրջանի Ուրազովո գյուղի գնդակոծման ժամանակ վեց մարդ վիրավորվել է։ Մի տղամարդ և մի կին ծանր բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մյուս տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։

Կիսվել սոց․ ցանցերում