Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթին Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա առիթով:

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդերլանդների Թագավորություն Թագավորի օրվա առիթով։

Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվրոպական միություն նախաձեռնություններով»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում