ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ հեղեղված Թբիլիսից

Համացանցում շարունակվում են տեսակադրեր տարածվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսից։ Հիշեցնենք, որ քաղաքը երեկ հեղեղվել էր։

Ըստ տարածվող տեղեկությունների՝ հորդառատ անձրևներից ամենաշատը տուժել է Թբիլիսիի Գլդանի թաղամասը։

 

«Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է եղել նման առատ տեղումներ Թբիլիսիում: Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Գլդանիի, Դիդուբեի և Կախեթիի մայրուղու շրջաններում: Քաղաքապետարանի բոլոր ծառայությունները գործում են»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեն:

 

Ավելի վաղ հայտնել

էինք, որ Թբիլիսիում հեղեղ է սկսվել․ մայրաքաղաքի փողոցները այս պահին։

Կիսվել սոց․ ցանցերում