Перейти к контенту
Lragrogh.com
Ժողովրդի ձայնը լսելի է…
Поиск:
Գլխավոր
Լուրեր
Հասարակություն
Խոհանոց
Տեսանյութեր
Մշակույթ
Տնտեսություն
Այլ
Լրագրողական հետաքննություն
Վանիկ Նիկոյան
02.12.2025
Հասարակություն
ԿՈՉ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
02.12.2025
Հասարակություն
Ժողովուրդը նախկիններին վաղուց թաղել էր, բայց այսօրվա իշխանությունն ամեն օր քշում է դրանց, բերում է բեմ, փոշին սրբում է ու մեզ պարտադրում որպես ընդդիմություն՝ վախի գործոն, որ իրենք հանգիստ վերարտադրվեն։ Որովհետև առանց “նախկինների” վախի իրենք ոչ մի բան չեն նշանակում։ Ու ժողովուրդն էլ ութ տարի նայում է նույն հին սերիալի նոր սեզոնները՝ նույն դեմքերը, նույն մեղքերը, նույն արդարացումները, նույն սուտը, որ ամեն ինչի մեղավորն են նախկինները։ Բայց ժողովուրդը մի պարզ բան է հասկացել՝ եթե հենց դուք եք նրանց բերում բեմ, ուրեմն հենց դուք եք դրանց պահողը։ Ձեզ պետք է թույլ մրցակից, որ ձեզ ուժեղ երևացնի։ Իսկ ժողովուրդը ձեր այս խաբկանքից արդեն հազարավոր անգամ զզվել է։ Ժողովուրդը ոչ թե նախկինից է վախենում, այլ ձեզնից է հոգնել՝ ձեր սուտ խաղերից, ձեր մատի վրա պտտեցնելու փորձերից։ Ձեր կառավարումն է փլված։ Ձեր քաղաքական խարիզման զրոյացած է։ Ձեր պատասխանատվությունն՝ անհետացած։ Դուք եք էս երկիրը բերել էս օրին, ոչ թե հարյուր տարվա ստվերները։ Ու մի բան մտքերումդ լավ պահեք․ ժողովրդի աչքը մեկ անգամ կարող եք խաբել, երկրորդ անգամ՝ ստիպել հավատալ, բայց երրորդ անգամ ժողովուրդն է այդ ականը դնելու է ձեր ոտքի տակ, ու հենց ձեր քաղաքական նավն է պայթելու։ Այս ժողովուրդը վախեցած չէ։ Հերիք է մտածեք, թե նախկիններով մարդկանց վախեցնելու միջոց ունեք։ Մարդիկ ձեզնից են զզվել, ձեր իշխանական խաղերից, ձեր դատարկությունից, ձեր կեղծ փրկիչի կերպարից։ Պարզապես մի ճշմարտություն կա՝ դուք կորցրել եք ժողովրդի վստահությունը, իսկ առանց ժողովրդի վստահության իշխանությունը դառնում է փլված վագոն, որը սահում է անդունդ։ Ժողովուրդը մի բան է ուզում՝ բաց, պարզ, իրական պատասխանատվություն։ Ոչ թե առավոտից մթնոլորտ պղտորող քարոզ, ոչ թե “նախկինները մեղավոր են” հեքիաթի 58-րդ սերիան։ Այս երկիրը քանդել և ճահճի մեջ պահել եք հենց դուք։ Ու հիմա վերջն է գալիս ձեր հեքիաթների համար։ Ժողովուրդը չի սպասում։ Ժողովուրդը չի լռում։ Ժողովուրդը չի հավատում ձեր փրկչական սցենարներին։ Ժողովուրդն ինքը մտնում է խաղի մեջ։ Մենք այս դուռը բացել ենք հենց նրա համար․ հրավիրում ենք ժողովրդին առաջադրվել պատգամավոր “Ժողովրդի ձայնը լսելի է” կուսակցության համամասնական ցուցակով։ Այո՛, ճիշտ եք կարդում — մենք ենք ձեզ կանչում։ Մարդն ինքն է մտնելու խորհրդարան, ոչ թե դատարկ աթոռները։ Ժողովուրդը պետք է գա, կանգնի ու վերջ տա ամբողջ իշխանական ավանտյուրային։ Իշխանական աթոռներին նստածները ձեր ցավը չեն զգում, ձեր հացը չեն վաստակում, ձեր ճակատագիրը չեն կիսում։ Ժողովուրդը պիտի մտնի ներս, իր հարցերը ինքն ուղղի, իր ապագան ինքը որոշի, իր երկրի ղեկը ինքը ստանձնի։ Դրա համար մենք ստեղծել ենք “ԴԵՄ ԵՄ” շարժումը և «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը։ Ժամանակն է՝ ոչ թե դրսում մնալ, այլ մտնել խաղի մեջ և ասել ձեր խոսքը՝ այնպես, որ ոչ ոք չկարողանա լռեցնել ձեր ձայնը։
02.12.2025
Հասարակություն
Տեսանյութ․Երբ դուք ինքներդ ասում եք՝ չենք հավատում ոչ ներկաներին, ոչ նախկիններին, ոչ էլ ընդդիմադիրներին… Ուրեմն ի՞նչ անել․ նստել ու սպասե՞լ, թե գուցե մեկ ուրիշը մի օր հիշի՞ ժողովրդի մասին։ Ո՛չ։ Ժամանակն է, որ ժողովուրդն ինքն իր ձայնը ձևավորի։ Հենց դրա համար էլ ստեղծվում է «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը։
01.12.2025
Հասարակություն
«Ոչ միշտ է պետք նկատել ու տուգանել — երբեմն պետք է պարզապես թողնել, որ ժողովուրդը ապրի» «Չի կարելի մարդկանց գցել անվերջ տուգանելու կառուսելի մեջ» «Պետությունը չի կարող լինել քաղաքացու վրայից փող քերելու մեխանիզմ» «Քաղաքացին մարդ է, ոչ թե մշտական վերահսկողության ու պատժի օբյեկտ» «Մարդիկ ասում են՝ մի քիչ էլ մեզ թողեք ապրենք» «Թուլացրեք ճնշումները. օրենքը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե տուգանողներին» «Օրենքը ունի ոչ միայն տուգանելու, այլ նաև բարոյական կողմ» «Մշտապես ամեն ինչ ձեզ չի կարող մնալ — ժողովուրդն էլ իրավունք ունի շնչելու» «Ժողովուրդը չի ուզում ապրել տուգանքների լաբիրինթոսում» ՔՊ-ի և նախկինների տասնամյակներով կառուցված տուգանքային պետությունը՝ ժողովրդի վիզին նստած անվերջ կառուսել
01.12.2025
Ժողովրդի ձայնը լսելի է
Դուք միայն աշխատելու և հարկ մուծելու, տուգանքի մատերյալ լինելու համար չեք
01.12.2025
Հասարակություն
Ինչ է սպասվում 6 — Մոտ օրերի քաղաքական իրական կանխատեսումը Հայաստանի քաղաքական դաշտը մտնում է իր ամենաբարդ, լարված և արագ փոփոխվող փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր օր կարող է դառնալ շրջադարձային։
28.11.2025
Ժողովրդի ձայնը լսելի է
Դեբատներին մասնակցելու վերաբերյալ Վարչապետի աշխատակազմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
28.11.2025
Հասարակություն
«Ստորագրահավաքի ազդեցությունը, անհատական համաներման որոշումը և ժողովրդի ակնկալիքները» Այս հարցի ՝ Ձեռքբերում 1 Փուլ 1
14.11.2025
Քաղաքական
Հայաստանի քաղաքական վեկտորները․ Փաշինյան, Սարգսյան, Քոչարյան և Նիկոյան՝ անցյալի և ապագայի խաչմերուկում
10.11.2025
Քաղաքական
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 2 Ներքին ճեղքերից մինչեւ հասարակական նոր շարժում Այստեղ հենց «ԴԵՄ ԵՄ» շարժումն ունի պատմական դեր․ նա պետք է ձևավորի նոր հանրային ուղղություն՝ քաղաքական մաքրագործման, համաներման և ժողովրդական վերահսկողության սկզբունքներով։ «Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցություն Վանիկ Նիկոյան
10.11.2025
Քաղաքական
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 1: Մոտ օրերի կանխատեսումներ քաղաքական դաշտում Պետությունը խաղի մեջ է, ժողովուրդը՝ խաղից դուրս
06.11.2025
Հասարակություն
«Իշխանափոխություն և համաներում՝ այն դեպքում, երբ ձևական պատասխանը չի բավարարում. Ժողովրդի պահանջը» ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ՈՉ ՆԱԽԻԿՆ ՈՉ ՆԵՐԿԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ Է․․․․․․
Навигация по записям
Назад
1
…
5
6
7
…
9
Далее